Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Հայաստանի Գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամն ու Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալությունը ստորագրել են համագործակցության հուշագիր


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, Ջակարտայում ստորագրվել է «Հայաստանի Գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST) և Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալության (BeKraf) միջև ստեղծագործ արտադրությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (Memorandum of Understanding between the Foundation for Armenian Science and Technology and Indonesian Agency for Creative Economy on Cooperation in the Field of Creative Industries):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հուշագիրը ստորագրել են «ՖԱՍՏ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ու «ԲեԿրաֆ» գործակալության փոխնախագահ Սուլիստիանտին (Sulistianti):

Փոխըմբռնման հուշագրով սահմանվում են երկու հաստատությունների միջև համագործակցության շրջանակները, և պատրաստակամություն արտահայտվում համատեղ ծրագրեր ու նախագծեր իրականացնել ՝ այդ թվում արհեստական բանականության, վիրտուալ իրականության, ռոբոտատեխնիկայի և այլ ցուցչային տեխնոլոգիաների գործիքների կիրառմամբ:

Նույն օրը հանդիպում - քննարկում է կայացել նաև Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարարության գլխավոր տնօրեն Պատդոնո Սուվինյոյի (Patdono Suwignjo) հետ: Քննարկմանը մասնակցել են նաև մոտ 15 համալսարաններ ու գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ: Պարոն Օրուջյանը ներկայացրել է «ՖԱՍՏ» հիմնադրամի գործունեությունը և ինդոնեզական կողմի հետ համագործակցության եզրերը:

Քննարկում է անցկացվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նախագծերի, ուսանողների ու հետազոտողների փոխայցելությունների շուրջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ