Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ֆլանդրիայում ավելի քան մեկ միլիոն եվրոյով փոստատար աղավնի են վաճառել

Ֆլանդրիայում ավելի քան մեկ միլիոն եվրոյով փոստատար աղավնի են վաճառել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմանդո կոչվող ֆլամանդական աղավնին դարձել Է ամենաթանկ աղավնին, որը երբեւԷ վաճառվել Է ախարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTBF հեռուստաալիքը:

Նշվում Է, որ Կնեսելարում (Արեւելյան Ֆլանդրիա, Բելգիա) կայացած աճուրդում Արմանդոյին գնել են 1 միլիոն 252 հազար եվրո ռեկորդային գումարով: Հնգամյա Արմանդոն լավագույններից մեկն Է դարձել աղավնիների մրցարշավների պատմության մեջ: Նա բազմաթիվ մրցանակներ Է շահել իր հաղթանակների համար: Գնորդը չինացի Է: Չինաստանում բարձր են գնահատում բելգիական աղավնիներին, բայց այժմ Արմանդոյի գլխավոր խնդիրը կլինի ոչ թե մրցարշավներին մասնակցությունը, այլ նոր չեմպիոնների վերարատադրումը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]