Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ կառավարչի տեղակալին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ կառավարչի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով  ՄԱԶԾ կառավարչի տեղակալ Միրյանա Շպոլյարիչի առաջին այցելությունը Հայաստան՝ նախարար Մնացականյանը կարևորել է  ՄԱԶԾ ավելի քան քառորդդարյա գործունեությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի շրջանակներում ծավալվող շարունակական բազմաբնույթ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ ի նպաստ Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրագործման:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Մնացականյանն այդ գործընթացում մեծապես կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն ուրվագծել են Հայաստանի զարգացման օրակարգի և դրա առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության խթանման գործում ՄԱԶԾ հետ փոխգործակցության շրջանակը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարար Մնացականյանին հանձնվել է ՄԱԶԾ կառավարիչ Աքիմ Շտայների նամակը՝ Դմիտրի Մարյասինին Հայաստանում ՄԱԶԾ համակարգող նշանակելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am