Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Արգենտինայում ՀՀ դեսպանը բանախոսությամբ է հանդես եկել Միջազգային հարաբերությունների խորհրդում


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Միջազգային հարաբերությունների խորհրդում (Consejo Argentino Para Las Relaciones Internacionales, CARI) մարտի 14-ին տեղի է ունեցել Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանի բանախոսությունը՝ «Հայաստանը՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական միություն» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ելույթի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է  երրորդ երկրների համար Հայաստանի միջոցով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հեռանկարները, ինչպես նաև ներկայացրել է ԵԱՏՄ նախագահության շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունները և տնտեսական զարգացման բնագավառում Հայաստանի կառավարության տեսլականը:

Բանախոսությանը հետևել է հարց ու պատասխան՝ ազատ առևտրի պայմանագրերի կնքման պրակտիկայի, ինչպես նաև` Հայաստանի որոշ անմիջական հարևանների հետ երկկողմ հարաբերությունների բացակայության պարագայում առաջացող խոչընդոտների և Սիրիայում հակամարտության և տարածաշրջանում տեղի ունեցող այլ գործընթացների՝ Հայաստանի վրա ազդեցություն ունենալու առնչությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ