Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերբիան կարող Է ներել, բայց չի կարող մոռանալ ՆԱՏՕ-ի ագրեսիան. նախագահ Վուչիչ

Սերբիան կարող Է ներել, բայց չի կարող մոռանալ ՆԱՏՕ-ի ագրեսիան. նախագահ Վուչիչ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մարտի 18-ին բացել Է «Քսան տարի Հարավսլավիայի ռմբակոծումներից հետո - դասեր 21-րդ դարում եվրոպական անվտանգության համար» միջազգային խորհրդաժողովը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

«Մենք կարող ենք ներել, բայց չենք կարող մոռանալ ՆԱՏՕ-ի ագրեսիան, մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում ՆԱՏՕ-ի հետ, բայց չենք ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել Է Վուչիչը: Նրա խոսքով՝ 1999 թվականին Հարավսլավիայի նկատմամբ ագրեսիան շահավետ Էր շատ խաղորդների ինչպես ԱՄՆ-ի վարչակազմում, այնպես Էլ ՆԱՏՕ-ում: «Այժմ աշխարհը երկբեւեռից փոխվել Է բազմաբեւեռի, բայց Մարտին Լյութերն իրավացի Էր, երբ ասում Էր, թե բռնությունը կարող Է սոսկ կարճատեւ հաղթանակ բերել: Չեն անհետացել հակամարտության դարավոր հիմքերը, մենք այժմ ինչ-որ գետտո ունենք սերբերի համար եւ ալբանների համար: Վախ ունեմ, որ նման իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ սերբերն ու ալբանները չեն հասկանա, որ պետք Է իրենք որոշեն իրենց ապագան»,- հայտարարել Է Վուչիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]