Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիդեռլանդների իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Ուտրեխտի նահանգում

Նիդեռլանդների իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Ուտրեխտի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն են հայտարարել Ուտրեխտի նահանգում, որտեղ հրաձգություն Է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Նշվում Է, որ Նիդեռլանդների ոստիկանությունը հանձնարարել Է Ուտրեխտ քաղաքի դպրոցների ղեկավարությանը՝ փակել հաստատությունների դռները: Գործակալության տվյալներով՝ ենթադրյալ հրաձիգն ազատության մեջ Է: Հրաձգությունը տեղի Է ունեցել տրամվայի կանգառի շրջանում: Dutch News պորտալը, վկայակոչելով ականատեսների, հայտնել Է, որ տղամարդն անսպասելիորեն սկսել Է կրակել իր շուրջը: Նրա կողքին պառկած կինը կրկնում Էր. «Ես դա չեմ արել»: Ինչպես հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, հրաձգության հետեւանքով զոհվել Է առնվազն մեկ մարդ: Ոստիկանությունը հաստատում Է միջադեպի հետեւանքով մեկ մարդու հնարավոր զոհվելը: Իրավապահները նաեւ հայտարարել են, որ տեղի ունեցած հրաձգությունը կարող Էր ահաբեկչական դրդապատճառ ունենալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]