Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանը չինական կազմակերպության ներկայացուցչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետ կապված հարցեր

Հակոբ Արշակյանը  չինական  կազմակերպության ներկայացուցչների հետ քննարկել է 
«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետ կապված հարցեր
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է չինական «Սինոհիդրո» շինարարական կազմակերպության ներկայացուցչներին՝ գլխավոր տնօրենի տեղակալ Պան Ջինրենի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության հետ կապված մի շարք հարցեր։ 
Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել։
Պան Ջինրենին նշել է, որ շինարարության ընթացքն արագացնելու և առաջընթաց ապահովելու նպատակով համապատասխան աշխատանքներ են կատարվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ 
Նախարար Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը Հայաստանի գլխավոր ճանապարհաշինական ծրագիրն է, որը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այն պետք է կառուցվի առավելագույն բարձր որակով՝ պահպանելով շինարարության համար սահմանված ժամկետները։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]