Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիր

 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության 
հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը մարտի 16-ին Ֆրեզնոյում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Fresno Bee լրատվական կայքը:

Բայբուրթյանն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկ են դրել հուշահամալիրին և գլուխ խոնարհել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Այս հուշարձանը կանխարգելման խորհրդանիշ է: Այն ցույց է տալիս, որ ցեղասպանության նման ողբերգություններ այլևս չպետք է պատահեն»,- նշել է նա:

Բայբուրթյանը, խոսելով Ֆրեզնոյի ու քաղաքի բնակիչների մասին, նշել է, որ հիանում է Ֆրեզնոյի բնակչության ջանասիրությամբ: Նա խոստացել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքը, որը պատմականորեն կարևոր հանգրվան է եղել հայ փախստականների համար:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում՝ բարելավելու գյուղատնտեսական տեխնոլոգիաները, և այս հարցում շատ բան կարելի է սովորել Ֆրեզնոյից ու քաղաքի ֆերմերներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]