Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիայի նախագահը դիտարկում Է Ելիսեյան դաշտերում բողոքներն արգելելու հնարավորությունը. Reuters

Ֆրանսիայի նախագահը դիտարկում Է Ելիսեյան դաշտերում բողոքներն արգելելու հնարավորությունը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում Է Ելիսեյան դաշտերում «դեղին բաճկոնավորների» ցույցերն արգելելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես մարտի 18-ին հայտնել Է Reuters գործակալությունը, հայտարարել Է Ելիսեյան պալատի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նշել Է, որ Փարիզում շաբաթօրյա անկարգությունները կանխելու ուղղությամբ իր կառավարության ձեռնարկած միջոցներն անբավարար են եղել:

«Շաբաթ օրվա իրադարձությունների վերլուծությունը վկայում Է, որ ձեռնարկված միջոցները բավարար չԷին բռնություն թույլ չտալու եւ իրավախախտումները կանխելու համար»,- հայտարարել են վարչապետի դիվանատանը: Ինչպես հաղորդվել Է, «դեղին բաճկոնավորների» շարժման տասնութերորդ ակցիան մարտի 16-ին Ֆրանսիայում հավաքել Էր 32,3 հազար մասնակիցների:

Փարիզում ցույցն արագորեն վերաճել Է ոստիկանության հետ կատաղի բախումների, ջարդերի, կողոպուտների ու հրկիզումների: Առավել շատ տուժել են Ելիսեյան դաշտերի բուտիկներն ու ռեստորանները: ԶԼՄ-ները հայտնել են, որ Փարիզում ոստիկանությունը բերման Է ենթարկել 192 մարդու: Ավելի վաղ ոստիկանության Փարիզի պրեֆեկտուրայի տարածած տվյալների համաձայն՝ երկրի մայրաքաղաքում ընդհարումների հետեւանքով վերքեր Է ստացել 60 մարդ՝ իրավակարգի 17 պահապան, մեկ հրշեջ եւ 42 ցուցարար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]