1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին. Sky

Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին. Sky

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում Է Համացանցում եւ հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչեւ ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը: Դա մանկական ճարպակալման դեմ պայքարի համալիր միջոցառումների բաղկացուցիչ մասն Է, ինչի մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում յուրաքանչյուր երրորդ երեխան տարրական դպրոցն ավարտում Է ավելցուկային քաշով կամ ճարպակալմամբ: Դրանով լրջորեն տառապող երեխաների թիվը ռեկորդային բարձր մակարդակում Է»,- նշվում Է հաղորդման մեջ:

Առողջապահության եւ սոցիալական ապահովության դեպարտամենտում նշել են, որ սահմանափակումները կվերաբերեն հեռուստածրագրերին, առցանց-հեռարձակումներին եւ սոցցանցերին: Ավելի վաղ ճարպի, աղի կամ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների գովազդն արգելված Էր սոսկ մանկական հեռուստածրագրերում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասներն իրենց ժամանակի 64 տոկոսն անցկացնում են այն հաղորդումների դիտմամբ, որոնք չեն համապատասխանում իրենց տարիքին:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը ճարպակալումն «աճող համաճարակ» Է որակել: Ավելորդ քաշով մարդիկ շաքարախտ կամ ասթմա ստանալու վտանգին են ենթարկված, նշել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]