Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հուսով Է, որ խորհրդարանը շուտով վերստին կքվեարկի Brexit-ի գործարքի շուրջ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հուսով Է, որ խորհրդարանը շուտով վերստին կքվեարկի Brexit-ի գործարքի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հույս Է հայտնել, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը առաջիկա օրերին կրկին կներկայացվի Համայնքների պալատի պատգամավորների քվեարկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա մարտի 18-ին հայտարարել Է ԵՄ-ի խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստին ժամանելուց հետո:

«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա»,-ասել Է նա, նշելով, որ քվեարկությունը կկայանա միայն այն դեպքում, եթե կառավարությունը վստահ լինի, որ այն դրական ելք կունենա:

Հանթի խոսքով՝ առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը «փոքր-ինչ նահանջել Է», սակայն երկիրը շարունակում Է փակուղային վիճակում մնալ Brexit-ի կապակցությամբ:

Ավելի վաղ հունվարի 15-ին եւ մարտի 12-ին Համայնքների պալատի պատգամավորներն զգալի գերակշռությամբ չեն ընդունել Brexit-ի վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագիրը, որին նա հասել Էր Եվրամիության ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում: Բրիտանական խորհրդարանը մարտի 14-ին պաշտպանել Է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվն ավելի ուշ ժամկետ փոխադրելու կառավարության առաջարկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]