1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սմբատ Սաիյանը հյուրերին ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները և ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները դրանցից մեկն են:

«Մեր երկրում նշված ոլորտում աշխատանքներն իրագործվում են երկու ուղղությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ու մեխանիզմների կատարելագործում և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման ընդհանուր ընթացակարգերի վերանայում՝ հիմքում ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման մեխանիզմները»,- նշել է նախարարի տեղակալը:

Նախարարության պաշտոնյաները դեսպանին ներկայացրել են նաև հաշմանադամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները՝ աջակցող սարքերի տրամադրում, դրամական նպաստներ և այլն:

Պարոն Սաիյանը զրույցի ընթացքում առանձնացրել է ոլորտի երկու կարևոր խնդիր՝ ոլորտի ապաինստիտուցիոնալացումն ու այլընտրանքային ծառայությունների մակարդակի և որակի բարելավումը: Խոսվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Պարոն Սաիյանն ընդգծել է, որ ՀԿ-ների դերը ոլորտի զարգացման, խնդիրների վերհանման, ինչպես նաև՝ լուծումներ գտնելու հարցում անգնահատելի է:

«Ամեն ինչ շահառուի համար, ամեն ինչ մարդու համար. սա այն ելակետն ու սկզբունքն է, որն ունի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում իրագործվող աշխատանքների և ծրագրերի հիմքում»,- ասել է նախարարի տեղակալը:

Դեսպան Մակոնենը շնորհակալություն է հայտնել ընդունելության և նախարարության ծրագրերի վերաբերյալ հանգամանալից ներկայացման համար և նշել, որ պատրաստակամ են համագործակցել և աջակցել՝  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]