Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի նախագահն առաջարկել Է ԱՄՆ-ի իշխանություններին դատի տալ նրանց պատժամիջոցների համար

Իրանի նախագահն առաջարկել Է ԱՄՆ-ի իշխանություններին դատի տալ նրանց պատժամիջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 18-ին հնարավոր Է համարել ԱՄՆ-ի իշխանությունների նկատմամբ միջազգային դատական ատյաններ հայց ներկայացնել նրանց պատժամիջոցների քաղաքականության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ISNA գործակալությունը:

«ԱՄՆ-ը մեր նկատմամբ սահմանել Է ամենախիստ պատժամիջոցները: Դա ազդել Է ազգային արժույթի վրա, մեծացել Է գնաճը, բայց մենք դա հաղթահարել ենք: ԱՄՆ-ը ճիշտ ճանապարհով չի ընթանում, եւ մենք պետք Է պայքարենք: Իրանի դատական իշխանությունները պետք Է ԱՄՆ-ի, նրա պաշտոնյաների եւ այդ պատժամիջոցների հեղինակների նկատմամբ հայց ներկայացնեն մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով»,-նշել Է Ռոուհանին: Նա հավելել Է, որ Ամերիկային «չի հաջողվի ծնկի բերել Իրանին»:

Վերջին ամիսներին Իրանում դիտվում Է տնտեսական իրադրության սրացում, դրա ամենավառ դրսեւորումը դարձել Է ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը: Այս գործընթացն արագացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին հայտարարեց ԳՀՀԾ-ից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից) դուրս գալու մասին, որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց: 2018 թվականի մայիսին իրանական ռիալի փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմում Էր 65 հազար այն դեպքում, երբ սեպտեմբերի վերջին այն գերազանցեց 180 հազար ռիալը: Անցյալ տարվա վերջից ռիալն սկսեց ամրապնդվել, սակայն մի շարք քաղաքական գործիչներ եւ փորձագետներ Իրանում առաջվա պես խոսում են շարունակվող տնտեսական ճգնաժամի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]