Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը միասին կպատրաստվեն դեպի Լուսին օդաչուավոր թռիչքին. «Իզվեստիա»


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կմասնակցեն Sirius փորձարարական նախագծին, որի շրջանակում կմոդելավորեն թռիչքը դեպի Լուսին եւ կուսումնասիրեն նրա մակերեւույթը մշտական հենակայանի կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Իզվեստիա»-ն:

NASA-ն եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտը կընտրեն 28-ից մինչեւ 30 տարեկան վեց մարդու՝ երեք տղամարդու եւ երեք կնոջ:

Նրանք չորս ամիս կապրեն արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ՝ այնպիսի պայմաններում, որոնք առավելագույնս համապատասխանում են այն պայմաններին, որոնցում Լուսնի վրա հարկ կլինի աշխատել տիեզերագնացներին ու աստղագնացներին:

Մասնավորապես, կանցկացվի շուրջ 80 գիտական թեստ. դրանք ցույց կտան, թե գիտարշավն ինչպես կանդրադառնա նրանց առողջության վրա: Առանձնակի ուշադրությամբ են պլանավորում ուսումնասիրել այն, թե Երկրի արբանյակի ապագա նվաճողներն ինչպես կհաղթահարեն սթրեսները:

Օրինակ, անձնակազմին հարկ կլինի առանց քնելու երկու օր բեռնաթափել պայմանական բեռնատար տիեզերանավը: Նախագծի շրջանակներում նաեւ առաջին անգամ կստուգեն լուսավորման նոր համակարգը. այն նմանակելու Է ցերեկվա ու գիշերվա հերթափոխը Երկրի վրա՝ խուսափելու համար տիեզերքում կենսառիթմի խանգարումից:

Հիշեցնենք՝ Sirius նախագիծն արդեն առաջին տարին չԷ, որ աշխատում Է. 2017 թվականին դրա մասնակիցները դեպի Լուսին պայմանական թռիչքի ուղեւորվեցին 17 օրով:

Ինչպես ավելի վաղ գրել Է Life-ը, ռուս տիեզերագնացների առաջին վայրԷջքը Լուսնի վրա պլանավորված Է 2031 թվականին: Ամերիկացիները ցանկանում են Լուսնի վրա իջնել ավելի վաղ՝ 2028 թվականին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ