Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սահակաշվիլին կթողնի ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը Վրաստանում

Սահակաշվիլին կթողնի ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել Է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կուսակցության մեջ անհրաժեշտ Է մշտական նորացում, ուստի այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ եւ կուսակցական ղեկավարման նոր սկզբունքների կիրառում: Նախ՝ Իվանիշվիլին (Բիձինա Իվանիշվիլի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահը) ամեն բան անում Է, որպեսզի ինձ թույլ չտա երկիր մտնել: Երկրորդ՝ մեր մի քանի ղեկավարներ գտնվում են բանտում: Այդ ամենը դժվարացնում Է մեր կազմակերպության աշխատանքը: Ուստի այս իրավիճակում անհրաժեշտ Է ընտրել «Միասնական ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ»,-հայտարարել Է Սահակաշվիլին սոցցանցերում:

«Ես կարծում եմ՝ Գրիգոլ Վաշաձեն շատ լավ անցկացրեց նախագահական ընտրարշավը, եւ անձամբ ես նրան կպաշտպանեի նրա թեկնածությունը մեր կուսակցության նախագահի պաշտոնի համար»,-նշել Է Սահակաշվիլին: Նրա խոսքով՝ ներկայում ՄԱՇ-ին աջակցում են գրանցված 400 հազար ակտիվ կողմնակիցներ, որոնք պետք Է մասնակցեն կուսակցության նախագահի ընտրությանը: Լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավարները դրական են գնահատել Սահակաշվիլիի որոշումը: «Կուսակցության լուրջ նորացման հարցը հասունացել Է, ուստի մոտ ժամանակներս մենք կանցկացնենք կուսակցության համագումար եւ կընտրենք նոր նախագահ»,-լրագրողներին հայտարարել Է ՄԱՇ-ի ղեկավարներից մեկը՝ Ռոման Գոցիրիձեն: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Սահակաշվիլին կմնա կուսակցության առաջնորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]