Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսիում սկսվել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները

Թբիլիսիում սկսվել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում մարտի 18-ին տեղի Է ունեցել NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնց շուրջ 350 զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 24 երկրներից: Արարողության կադրերն ուղիղ եթերում ցուցադրել Է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունում հայտնել են, որ «NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները կդառնան երկրորդ բազմազգ վարժանքները Վրաստանում, որոնք կանցկացվեն ՆԱՏՕ-ի հետ երկրի համագործակցության փաթեթի իրագործման շրջանակում, որը 2014 թվականին ընդունվել Է Ուելսի գագաթնաժողովում»:

«Առաջին նման զորավարժությունները Վրաստանում տեղի են ունեցել 2016 թվականին, դրանց մասնակցել են 14 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, ներկայիս վարժանքներին շուրջ 350 զինծառայողներ են մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 26 երկրներից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Զորավարժությունների նպատակը Վրաստանի պաշտպանության ուժերի եւ ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների զինված ուժերի փոխհամատեղելիության խորացումն Է, դաշինքի անդամ ու գործընկեր երկրների հետ համագործակցության ընդլայնումը, ճգնաժամային իրավիճակներին համապարփակ հակազդման մշակումը»,-հավելել են նախարարությունում:

Զորավարժություններին որպես դիտորդներ մասնակցում են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Գերատեսչությունում նշում են, որ «մարտի 25-ին զորավարժությունների ընթացքին կհետեւի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը»: Զորավարժությունները կավարտվեն մարտի 29-ին: Մարտի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել Է, որ NATO-Georgia Exercise 2019 զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի կամ որեւիցե այլ պետության դեմ եւ զուտ պաշտպանողական բնույթ են կրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]