Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջին անգամ Հայաստանը և ԵՊԲՀ-ն ճանաչվեցին HORIZON 2020 TWINNING ծրագրի հաղթող

Առաջին անգամ Հայաստանը և ԵՊԲՀ-ն ճանաչվեցին HORIZON 2020 TWINNING ծրագրի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից, ԵՊԲՀ-ն արդեն ստացել է Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակն առ այն, որ «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders:

A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» վերնագրով նախագիծը շահել է HORIZON 2020 Twinning ծրագիրը՝ որպես համակարգող` ստանալով հնարավոր առավելագույն միավորի 96.6 տոկոսը:

Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում Ուղեղի նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար: Horizon 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14 տոկոս, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]