1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 16-17-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի սկզբնամասում այրվել է մոտ 2000 քմ բուսածածկույթ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Գլենդել Հիլզ» թաղամասում՝ «Օֆմա» անասնապահական ֆերմայի մոտակայքում՝ մոտ 1 հա, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/6 հասցեի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, «Թագավորանիստ» կոչվող սարի լանջին՝ մոտ 5 հա, Նոր Խաչակապ գյուղի սկզբնամասում՝ մոտ 2 հա, Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտակայքում՝ մոտ 2 հա խոտածածկույթ և 3 հա անտառամիջյան մացառուտ, կոճղեր, Բերդ քաղաքում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ և մոտ 2000 քմ խաղողի այգի, «Էրի գլուխ» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հա, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ մոտ 2 հա, Բերդ-Նավուր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից` մոտ 500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]