1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Boeing-ը ներկայացրել է պատմության մեջ ամենաերկար մարդատար ինքնաթիռը. CNN

Boeing-ը ներկայացրել է պատմության մեջ ամենաերկար մարդատար ինքնաթիռը. CNN

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ընկերությունը մասնակիցների նեղ շրջանակի համար անցկացրել է աշխարհում ամենաերկար մարդատար ինքնաթիռի՝ Boeing 777X նորագույն լայնաֆյուզելաժ օդանավի շնորհանդեսը։ Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։

«Մարտի 13-ին առաջին Boeing 777X-ը ներկայացվել է ընկերության [Boeing] աշխատակիցներին Էվերեթ քաղաքի (Վաշինգտոն նահանգ) լայնաֆյուզելաժ ինքնաթիռների արտադրության գործարանի տարածքում»,- նշել է հեռուստաալիքը։

Ավիաարտադրողի տվյալներով՝ նոր օդանավի երկարությունը 77 մ է, թևերի բացվածքը՝ 72 մետր։ Ընդ որում, ընկերությունը քաղաքացիական ավիացիայում առաջին անգամ կիրառել է թըերի ծալման տեխնոլոգիան, որը ռազմական ավիացիայում, որպես կանոն, կիրառվում է ավիակիրների վրա բազավորվող ինքնաթիռների համար։ Boeing 777X-ը կդառնա նաև երկու շարժիչ ունեցող ամենամեծ մարդատար ինքնաթիռը։

Նորագույն օդանավի բազային մոդելը կլինի Boeing 777X-ը, որը կարող է ընդունել 400- 425 ուղևոր։ Բազային մոդելի թռիչքի հեռավորությունը կկազմի ավելի քան 14 հազ. կիլոմետր։ Ավելի կարճ՝ 70 մ երկարությամբ Boeing 777-8X-ը, որը կարող է վերցնել 350-375 ուղևոր, կարող է թռչել ավելի քան 16 հազ. կիլոմետր։

Բացի այդ, ընկերությունը նշում է, որ «վառելիքի ծախսը և շահագործման ծախսերը [Boeing 777X ընտանիքի] 10-12%-ով փոքր կլինեն, քան մրցակիցների մոդելներինը»։ Նորագույն օդանավն առաջին թռիչքը կկատարի արդեն մոտակա ամիսներին, իսկ պատվիրատուներին առաքումներն սպասվում են 2020 թվականին։

Մարտի 11-ին հայտնի է դարձել, որ ավիաշինարարական ընկերությունը չեղարկել է Boeing 777X-ի ծավալուն շնորհանդեսը՝ Եթովպիայում Boeing 737 MAX-ի կործանման հետ կապված. ընկերությունը որոշել էր միջոցառումը հետաձգել մինչև ավելի պատեհ ժամանակ։ 

Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX 8 օդանավի մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած վթարը 157 մարդու զոհվելու պատճառ է դարձել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]