Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն


ԵՐԵՎԱՆ,  17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի  անդամ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: 

Իսկ նախօրեին 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հավասար մրցավեճում՝ մրցավարների որոշմամբ միավորների չնչին տարբերությամբ (2:3 հաշվով) պարտություն կրեցին ու նվաճեցին բրոնզե մեդալ: Շահերդյանը պարտվեց Ռուսաստանի, իսկ Հովհաննիսյանը Գերմանիայի ներկայացուցչին: 
Ավելի վաղ՝ բրոնզե մեդալ էր նվաճել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ