Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել հայ լրագրության հնաբնակ Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հեռագրում նշված է. «Խորը վշտով տեղեկացա «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան մասին:

Հասմիկ Մկրտչյանը հայ արդի լրագրության հնաբնակներից է: Ավելի քան երեք տասնամյակ միջազգային լրատվամիջոցի էջերից նա ներկայացրել է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին:

Իր մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ  Հասմիկն ունեցել է իր հաստատուն տեղն ու դերը լրագրողական համայնքում ու վայելել գործընկերների սերն ու հարգանքը:  Նրա կորուստը մեծ է ու անդառնալի:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Հասմիկ Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը»:

  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ