Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին
11:52, 17 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է Իռլանդիայի հետ երկխոսություն հաստատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կձևավորվի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով հագեցած հայ-իռլանդական հարաբերությունների օրակարգ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում