1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեխակ Ապրեսյանի կանխատեսմամբ Հայաստանում զբոսաշրջիկների թիվն աճելու է 15 տոկոսով

Մեխակ Ապրեսյանի կանխատեսմամբ Հայաստանում զբոսաշրջիկների թիվն աճելու է 15 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 2018 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 10, 5 տոկոսով: 2019-ին նրանց թիվը կավելանա առնվազն 15 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Մենք պետք է պատրաստ լինենք զբոսաշրջիկների քանակի ավելացմանը և անենք ամեն ինչ, որ նրանք Հայաստանից  հեռանան վառ տպավորություններով»,-ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով` 2018-ին նվազել է Հայաստան այցելած իրանցի և վրացի  զբոսաշրջիկների քանակը: Մեծ է եղել հոսքը Ռուսաստանից, Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Կորեայից, Ճապոնիայից, Արաբական երկրներից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից:

«Զբոսաշրջիկներին չհիասթափեցնելու համար անհրաժեշտ է բոլոր ոլորտներում բարձրակարգ ծառայություններ մատուցել: Պետական քաղաքականությունը նույնպես պետք է դրան միտված լինի: Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում պետք է սկսվի ոլորտի կարգավորման գործընթաց, որպեսզի հնարավոր լինի ապահովել մատուցվող ծառայությունների կայուն որակ, բարենպաստ մրցակցային միջավայր, ինչը կարող է նպաստել ներդրումային ակտիվությանը»,-շեշտեց Ապրեսյանը:

Որպես ոլորտային խնդիր նա մատնանշեց այն հանգամանքը, որ օտարերկրյա ոչ բարեխիղճ գործարարները Հայաստան են գալիս իրենց ավտոբուսներով, զբոսավարներով, Հայաստանում անցկացնում են տուրեր` հարկ չվճարելով: «Ամբողջ շրջանառությունը կանխիկ է իրականացվում: Այդպես նրանք ավելի լավ մրցակցային պայմաններում են գտնվում Հայաստանում գործող բոլոր գործարարների  համեմատ ու կամաց-կամաց նրանց դուրս են մղում շուկայից: Մենք կանգնում ենք  մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու և մի շարք այլ խնդիրների առաջ,-ընդգծեց Ապրեսյանը և հավելեց, որ բազմաթիվ հարցերի լուծման համար անհրաժեշտ է օր առաջ լիցենզավորել օպերատորի, զբոսավարի, զբոսաշրջային գործակալի, զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների, հյուրանոցային ծառայությունների գործունեությունը կամ դրանք սահմանել որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]