Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

Ադրբեջանագետ պատգամավորը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը տեսնում է քննարկումների միջոցով


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հանրությունը քննարկումներ չի ծավալում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչը չի կարող նպաստել ժողովուրդների խաղաղության նախապատրաստման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Մենք մեկ շաբաթ է` տարբեր հարթակներում բավական ակտիվ քննարկում ենք թե' համանախագահների հայտարարությունը, թե' Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը, և ես հետևում եմ ադրբեջանական արձագանքներին` ընդհանրապես քննարկում չի ծավալվում: Սա ցույց է տալիս այն հսկայական անջրպետը, որ կա երկու հանրությունների միջև: Պատրաստել խաղաղության, նշանակում է ծավալել քննարկում: Դրանք մեզ մոտ ծավալվեն են, գրեթե, միշտ, իսկ Ադրբեջանում այդ քննարկումները լիարժեքորեն բացակայում են»,- ասաց Հայրապետյանը:

Մարտի 9-ին տարածած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԻգորՊոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ԱՄՆ ), հղում անելովՄինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակայինհայտարարություններին, վերահաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումըպետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապեսկապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ևհավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Այն նաև պետք է ներառիհավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահողերկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձԱդրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ուԼեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավականկարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտմանմիջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկինվայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որըկներառի նաև խաղաղապահ գործողություն:

Համանախագահները հայտնում են իրենց կարծիքըոր այս սկզբունքներն ու էլեմենտները պետքէ լինեն հակամարտության արդար ու տևական կարգավորման հիմքը և պետք է համարվեն մեկամբողջությունԱյս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձանհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված իրադրության:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ