Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ակցիայի մասնակիցներն այս շաբաթ ևս սկսել են երթ իրականացնել Փարիզի փողոցներով:

Փողոցներից մեկում ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների արգելապատնեշը, ինչի հետևանքով իրավապահ մարմինները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել:

Այս պահին ցույցերը շարունակվում են: Որոշ քաղաքացիներ սկսել են այրել աղբամանները, պայթեցնում են ճայթուկներ և այրում ֆայերներ:

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիան անցկացվում է արդեն 18-րդ շաբաթ օրն անընդմեջ: Դրանք սկսվել են 2018 թվականի նոյեմբերից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ