Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ

Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը ընկերական խաղում մրցեց Վրաստանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան:  ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Վրաստանի Մ-15 հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հայաստանի Մ-15 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով ՝
1.Գոռ Մատինյան (12. Հրաչյա Ալոյան, 76), 2. Վանիկ Պետրոսյան (5. Արմեն Սարգսյան, 73), 6. Մհեր Քանքանյան (16. Նարեկ Խաչատրյան, 73), 15. Վոլոդյա Մելքոնյան (20. Հովհաննես Կիրակոսյան, 76), 7. Էդգար Փիլոյան (8. Սարգիս Սողոմոնյան, 67), 14. Արթուր Խաչատրյան (18. Էրիկ Հակոբյան, 64), 9. Արթուր Իսրաելյան (17. Արեն Մանգասարյան, 67) 10. Կարեն Դավթյան, 3. Գուրգեն Քոսյան (ա), 11. Ալբերտ Հովհաննիսյան, 19. Համլետ Սարգսյան (13. Տիգրան Մարդումյան, 52):

Այս թիմերը մրցել էին նաև օրեր առաջ, որտեղ հաղթանակ էր տոնել Հայաստանի հավաքականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]