Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա

Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ընթացքում վիրավորում ստացած հայ սակրավորին Սիրիայի հոսպիտալից տեղափոխել են Մոսկվա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Մոսկվայում այցելել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին»,- նշված է հաղորդագրությունում:

Հայ սակրավորը Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում ականապայթյունային վիրավորում էր ստացել մարտի 7-ին:

Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:

Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը հայտնել էր, որ մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]