Կարեն Խաչանովը զիջեց Նադալին Ինդիան-Ուելսի մրցաշարում
11:34, 16 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը զիջեց Նադալին Ինդիան-Ուելսի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինդիան-Ուելսի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում միմյանց դեմ ուժերն էին չափում Նադալը և Խաչանովը: 2 ժամ 18 րոպե ձգված մրցախաղում իսպանացի թենիսիստ Նադալը գերազանցեց 6:7 (2:7), 6:7 (2:7) հաշվով:
Ինդիան-Ուելսի թենիսի մրցաշարն անցկացվում է 44-րդ անգամ: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն է, իսկ կանանցը` ճապոնուհի Նաոմի Օսական: Ինդիան-Ուելսի մրցաշարը դասվում է «Masters 100» մրցաշարերի շարքին: Այն կեզրափակվի մարտի 17-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում