Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակում գործած անձը մինչև ապրիլի 5-ը թողել է կալանքի տակ

Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակում գործած անձը մինչև ապրիլի 5-ը թողել է 
կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի Քրայսթչերչ շրջանի դատարանը մզկիթի վրա հարձակում գործած անձին մինչև ապրիլի 5-ը թողել է կալանքի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է News Zeland Herald պարբերականը:

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել Է 49-ի: 41 մարդ սպանվել Է Ալ Նուր մզկիթում, ևս յոթը՝ Լինվուդ մզկիթում: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել Է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն էլ ահաբեկչական գործողություն են: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա:

Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:

Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը և ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 200 և 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել:

Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ