Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայանա ընդլայնված կազմով

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայանա ընդլայնված կազմով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ընդլայնված կազմով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց պայքարում կմրցեն` Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Ֆառիկ Հարությունյանը (81), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գապասրյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (109+), Գոռ Մինասյանը (109+) և Վարազդատ Լալայանը (109+):

Կանանց պայքարում մեդալների համար կպայքարեն` Իզաբելլա Յալյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (87+):

Հավաքական թիմերի կազմերը կարող են դեռ փոփոխվել:

Ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը կանցկացվի վրացական Բաթումի քաղաքում: Այն կմեկնարկի ապրիլի 6-ին և կեզրափակվի ապրիլի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]