Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. արտահոսել է 1տ բենզին

Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատար է 
կողաշրջվել. արտահոսել է 1տ բենզին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 15-ին, ժամը 15:27-ին ահազանգ է ստացել, որ վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 1 կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-52» մակնիշի բենզատարը՝ բարձված 2.4 տ բենզինով, կողաշրջվել է երթևեկելի հատվածում. արտահոսել է մոտ 1 տ բենզին: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am