Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, թմրամիջոցի հայտնաբերման 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատեելու և սպանության սպառնալիքի 2-ական, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, դրամանենգության, ծեծի, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ու ինքնասպանության հասցնելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]