Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Տիգրան Սարգսյանը ԱՊՀ երկրներին կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին

Տիգրան Սարգսյանը ԱՊՀ երկրներին կառավարություններին կոչ է արել միանալ 
տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին միանալու կոչ է արել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Սարգսյանն այս մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքումը:

«Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, շատ կարևոր է դրանում հետաքրքրված բոլոր երկրների մասնակցությունը: Դրանից հետո, երբ այդ մեխանիզմները գործարկվեն, դրանցում որևէ բան փոփոխելն ավելի դժվար կլինի»,- ասել է Սարգսյանը:

Եվրասիական հանձնաժողովի նախագահն այս ոլորտում համագործակցությունը կարևոր է համարել:

«ԱՊՀ տարբեր երկրների կոլեգիաները պետք է միանան այս գործին, որպեսզի հարմարավետ միջավայր ստեղծեն իրենց բիզնեսի համար, որ տարբեր երկրների ապրանքներն ընդհանուր շուկա մուտք գործեն առանց արգելքների ու սահմանափակումների: Մենք չենք ցանկանում, որ համագործակցության անդամ երկրները դուրս մնան մեր ընդհանուր տնտեսական համակարգից, որը թվայնացվում է բոլոր ուղղություններով»,- հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

Սարգսյանը նշել է, որ համատեղ աշխատանք պետք է տանել նաև ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ