Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քասախի ավագանու անդամը հացադուլ է սկսել գյուղապետի լիազորությունները դադարեցնելու պահանջով

Քասախի ավագանու անդամը հացադուլ է սկսել գյուղապետի լիազորությունները 
դադարեցնելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշեց, որ հացադուլն անժամկետ է:

«Համայնքում ստուգումներ են կատարվել և խախտումներ են արձանագրվել: Այդ արձանագրված խախտումներին ընթացք չի տրվել, չնայած, որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ: Գյուղապետն իր լիազորություններն օգտագործում է այդ քրեական գործի վրա ազդելու համար, և ես այս հացադուլով պահանջում եմ, որ գոնե մինչև քրեական գործի ավարտն իր լիազորությունները դադարեցվեն: Հացադուլը սկսել եմ մարտի 15-ին, ժամը 10-ին»,- ասաց Մարդանյանը:

Մարդանյանի խոսքով՝ համայնքի ավագանու 11 անդամներից 6-ը կողմ են գյուղապետի հրաժարականի պահանջին, սակայն գյուղապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթաց օրենքով նախատեսված չէ:

Գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Արա Մկրտչյանը Քասախ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 1996թ.-ից: 1991-1996թթ. եղել է Քասախ գյուղական խորհրդի նախագահ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]