Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

Բելգիայի հայ համայնքը նոր գործադիր մարմին է ընտրել


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների վեհաժողովը ընտրել է նոր գործադիր մարմին՝ Բելգիայի հայերի կոմիտեն: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Բելգիայի հայ համայնքից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Սույն Կոմիտեն նախագահում է Նիկոլա Դավիդյանը, իսկ անդամներն են՝ Պետրոս Պետրոսյանը, Կարոլ Արիսյանը, Սելինա Սեվիմը, Գարո Բարդակչյանը, Գարո Գարաբեդը, Հարութ Շիրինյանը, Մարիամ Կլջյանը, Լոռի Մահմուրյանը, Վագա Մարտիրոսյանը, Մարիամ Ներսեսյանը և Սերգեյ Վարդանյանը: Այն հաջորդում է Կարեն Թադևոսյանի նախագահած Կոմիտեին: Բելգիայի հայերի Կոմիտեն հայերի միասնական ներկայացուցչությունն է, հատկապես երկրի իշխանությունների հետ հարաբերություններում՝ արտացոլելու իրենց բազմազանությունը:

Բելգիայի հայ համայնքը ձևավորվել է 1922թ-ին՝ ներկայացնելու 1915թ-ի ցեղասպանության հետևանքով երկիր գաղթած հայերին: 1970թ-ից սկսած, Լիբանանից, Թուրքիայից, Հայաստանից և ի վերջո Սիրիայից ժամանած հայ փախստականները միացան փոքրիկ համայնքին: Այժմ, ընդհանուր առմամբ, հայկական ծագում ունեցող Բելգիայի քաղաքացիների ու կացություն ունեցող բնակիչների թիվը հասնում է մոտավորապես 30 հազարի:

Բելգիայում հայկական համայնքային ինստիտուտները ներկայացնում են միասնական և ժողովրդավարական բնույթ կրող մոդել: Վեհաժողովը և Բելգիայի հայերի Կոմիտեն ի սկզբանե ունեն առաքելություն պահպանել և ներկայացնել հայկական քաղաքակրթության ժառանգությունը, որի մեծ մասը ոչնչացվել է 20-րդ դարում՝ Թուրքիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում:

Բելգիայի հայ համայնքը ավելի քան հազար տարվա պատմություն ունեցող սփյուռքի բաղադրիչներից մեկն է: Այսօր, այդ սփյուռքը ներկա է հինգ մայրցամաքներում, ամբողջովին մասնակցել է Եվրոպայի զարգացմանը, սակայն քչերն են տեղյակ իր պատմությանը: Այդ սփյուռքի ավանդույթները հեշտացրել են հայերի արագ ինտեգրումը Բելգիայում»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ