Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Ապրիլ

ՀՀ դեսպանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարը նախանշել են երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու քայլերը

ՀՀ դեսպանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարը նախանշել են երկկողմ 
պայմանավորվածությունները կյանքի կոչելու քայլերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը մարտի 14-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ-Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ինչպես նաև նախանշեցին արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ Նրանք գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից կարևոր քայլեր են կատարվել։

Միաժամանակ զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող որոշ տարածաշրջանային հարցերի շուրջ՝ միմյանց դիրքորոշումները պարզելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ