1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին Վելինգթոնին՝ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի տիկին վարչապետ,

Խոր ցավով տեղեկացա Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը խլեց բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր:

Խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով՝ իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]