Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն. Արմեն Սարգսյանն ու Սիրիլ Մյուլլերը հանդիպել են դեռ 1996-ին

Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ 
պատմություն. Արմեն Սարգսյանն ու Սիրիլ Մյուլլերը հանդիպել են դեռ 1996-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանտ մարտի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն՝ ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպումը դեռ 1996 թվականին: Այդ ժամանակ հենց ինքն է Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջին փաստաթուղթը ներկայացրել Հայաստանի այն ժամանակ վարչապետ Արմեն Սարգսյանին:

Հանրապետության նախագահը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերությունը տարբեր ոլորտներում և հույս հայտնել, որ ձևավորված համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի արդյունավետ կերպով:

Զրուցակիցներն անդրադարձել են իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Հայաստանի առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթին:

Նրանք համակարծիք են եղել, որ բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում կան համագործակցության մեծ ներուժ և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]