Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նյու Յորքը շուտով ջրի տակ կանցնի. քաղաքագլուխ Բիլ դե Բլազիո

Նյու Յորքը շուտով ջրի տակ կանցնի. քաղաքագլուխ Բիլ դե Բլազիո

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ խնձորի» քաղաքագլուխը նշել Է, որ արդեն մինչեւ 2050 թվականը Ստորին Մանհեթենի բնակչության 37 տոկոսը կհայտնվի հեղեղման գոտում, ուստի հարկավոր Է շտապ միջոցներ ձեռնարկել արդեն այժմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բիլ դե Բլազիոն հայտնել Է, որ մինչեւ 2100 թվականն իրադրությունն Էլ ավելի կվատանա. գլոբալ տաքացումը կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման գրեթե 2 մետրով, եւ Մանհեթենի ամբողջ ստորին, ինչպես նաեւ մասնակիորեն կենտրոնական գոտին ջրասույզ կլինեն:

Ինչպես նշում Է Daily Mail-ը, Նյու Յորքի քաղաքագլուխը գտնում Է, որ հեղեղումներից քաղաք պաշտպանելու համար անհրաժեշտ Է առափնյա գոտին ընդլայնել 152 մետրով եւ ափերն ամրացնել բետոնե կոնստրուկցիաներով: Վերակառուցման առաջին փուլում, դե Բլազիոյի կարծիքով, կպահանջվի առնվազն 10 մլրդ դոլար: Նման ներդրումները, քաղաքապետի համոզմամբ, թույլ կտան քաղաքը պաշտպանել ոչ միայն հեղեղումներից, այլեւ փոթորիկներից, որոնք սարսափելի վնասներ են հասցնում քաղաքի ենթակառուցվածքին, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]