Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համակարգը բժշկական կադրերով համալրելու հետևողական քայլեր


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում առողջապահական համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, 2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներ աշխատանքի է ուղեգրվել 19  բժիշկ, այդ թվում՝ անոթային վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, նյարդաբան, ուրոլոգ, ճառագայթային  ախտորոշման  բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբույժ, ախտաբանաանատոմ և այլն: 

Նույն տարում պետական պատվերի շրջանակներում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 22 դիմորդ,  իսկ կլինիկական օրդինատուրա՝ 17 բժիշկ: 

Ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ բժշկական համալսարանում պետական պատվերի շրջանակներում ուսում կամ մասնագիտացում են ստանում 175 հոգի, որոնք համապատասխան պայմանագրերով պարտավորվել են ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Արցախ և մինչև 5 տարի ժամկետով աշխատել Արցախի Հանրապետության բժշկական հիմնարկներում՝ մասնավորապես շրջանային  բուժմիավորումներում:

Շարունակվել են բուժաշխատողների վերապատրաստման աշխատանքները:

2018թ. ք.Ստեփանակերտում վերապատրաստվել են 40 բժիշկ, Հայաստանի Հանրապետությունում՝ 50 բժիշկ, իսկ արտասահմանյան երկրներում՝ 7 բժիշկ: Հանրապետության չորս շրջանների 120 համայնքային բուժքույրերի համար տեղում կազմակերպվել են վերապապատրաստման դասընթացներ:

«Այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանասական աջակցության ցուցաբերում»‰ ծրագրի շրջանակներում 2018  թվականին ֆինանսական աջակցություն են ստացել համակարգի 36 բժիշկներ:

2019 թվականից ֆինանսական աջակցություն կստանան նաև պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և շրջանային բժշկական հաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետները:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ