Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կազմել են «առողջության համար ամենաօգտակար» օդանավակայանների վարկանիշը

Կազմել են «առողջության համար ամենաօգտակար» օդանավակայանների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շահավետ ավիատոմսերի որոնման Netflights առցանց-ծառայությունը կազմել Է ուղեւորների «առողջության համար ամենաօգտակար» օդանավակայանների վարկանիշը: «Առողջ» օդանավակայանների ամբողջական ցուցակը հրապարակված Է ծառայության պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա համար Netflights-ի աշխատակիցներն ուսումնասիրել են 25 օդանավակայան եւ համեմատել դրանցում սպա կենտրոնների, մարզասրահների, մեդիտացիայի համար նախատեսված վայրերի, յոգայով զբաղվելու ստուդիաների, հանգստի գոտիների, աղոթատեղերի եւ վազքուղիների առկայությունը: Արդյունքում փորձագետներն «ամենաօգտակարը» ճանաչել են Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը, որը հավաքել Է 23 միավոր: Երկրորդ տեղում հայտնվել Է Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը, որն աշխարհում չորրորդն Է ճանաչվել ծանրաբեռնվածությամբ: Դրան հաջորդել են Դուբայի եւ Սինգապուրի օդանավակայանները:

Վարկանիշի տասնյակում նաեւ տեղ են գտել Հոնկոնգի միջազգային օդանավակայանը, Վանկուվերի օդանավակայանը, Նյույորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանը, Տոկիոյի, Սան-Ֆրանցիսկոյի եւ Տորոնտոյի օդանավակայանները:

2018 թվականի հունիսին AirHelp առցանց-ծառայությունը կազմել Էր աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշը: Փորձագետները վերլուծել Էին եկեք գործոն՝ ծառայության որակը, չվերթները սահմանված ժամանակում իրականացնելը եւ ուղեւորների արձագանքները: Առաջին տեղում հայտնվել Է Կատարի Դոհա մայրաքաղաքի «Համադ» միջազգային օդանավակայանը, որն ստացել Է 8,77 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]