Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայում հարձակման զոհերի հիշատակին

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայում հարձակման զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կեսգիշերին կանջատվի Նոր Զելանդիայի մզկիթներում հարձակման զոհերի հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն մարտի 15-ին հայտնել Է Twitter-ում:

«Այդ հարձակման զոհերի հիշատակին մենք մարտի 15-ի կեսգիշերին կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը»,-գրել Է նա: Իդալգոն նաեւ Նոր Զելանդիայի ժողովրդին եւ Քրայսթչերչի բնակիչներին ցավակցություն Է հայտնել «բոլոր փարիզուհիների եւ փարիզցիների անունից»:

Մարտի 15-ին զինված մարդիկ ներխուժել են նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներ, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ Էին գտնվում, եւ կրակ բացել: Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Մարդկանց վրա գրոհելու մեղադրանքով ձերբակալվել Է երեք մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]