1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի վերադարձը բանակցությունների սեղան չի կարող դրանք փակուղի մտցնել. Զոհրաբ Մնացականյան

Արցախի վերադարձը բանակցությունների սեղան չի կարող դրանք փակուղի մտցնել. 
Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին Արցախի Հանրապետության վերադարձը չի կարող այն փակուղի մտցնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է:

«Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք գործընթացի խաղաղ կարգավորմանը հավատարիմ: Սա շատ էական հարց է, մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Սա շատ սկզբունքային հարց է` ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Սա նորություն չէ, բայց դրան զուգահեռ, որպեսզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն  առաջ տանելու ուղղությամբ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի ու ներգրավվածության արտահայտումը պետք է: Մենք այսօր բանակցում ենք և՛ Լեռնային Ղարաբաղի հետ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ: Սա նախապայման չէ, և մենք ցանկանում ենք շարունակել քննարկել ու գտնել խնդիրների լուծումները»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]