1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մերձավոր Արեւելքում ամենամեծ ակվարիումը կբացվի Օմանում

Մերձավոր Արեւելքում ամենամեծ ակվարիումը կբացվի Օմանում


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արեւելքում ամենամեծ ակվարիումն ապրիլին կբացվի Օմանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times of Oman հրատարակությունը:
Ներկայում տարածաշրջանում եւ աշխարհում ամենամեծ ակվարիումի կարգավիճակը պատկանում Է Էմիրությունների Dubai Aquarium-ին, որը տեղակայված Է Դուբայի Dubai Mall առեւտրի կենտրոնում:
Օմանի ակվարիումի բացումը ապրիլի 15-ին կկայանա Մասկաթում:
«Ակվարիումն առաջինը կդառնա Օմանի Սուլթանությունում եւ ամենախոշորը՝ Մերձավոր Արեւելքում: Դրա մակերեսը Mall of Muskat առեւտրի կենտրոնի ներսում կկազմի 8 հազար քառակուսի մետր»,-ասված Է առեւտրի կենտրոնի վարչակազմի հայտարարության մեջ:
Օվկիանոսարիումը կտեղավորվի երեք հարկում եւ ապաստան կդառնա 30 հազար ծովային բնակիչների ու հազարավոր ձկնատեսակների համար: Գլխավոր ակվարիումի միջով կգցվի թունել, որով կարող են անցնել այցելուները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]