Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

50-ից ավելի երկրներ կարող են Էական վնաս հասցնել ԱՄՆ-ին. Պետդեպարտամենտ


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Քիրոն Սքիները հայտարարել Է, որ 50-ից ավելի երկրներ կարող են վնաս հասցնել Միացյալ Նահանգներին: Մարտի 14-ին այս մասին նա պատմել Է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում, հաղորդվում Է հարթակի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սքիներն ունկնդիրներին կոչ Է արել խորհրդածել XX դարի վերջին Երկրագնդում աշխարհաքաղաքական փոփոխությունների շուրջը: Նրա խոսքով՝ նախկինում ԱՄՆ-ն անհանգստանում Էր միջազգային ասպարեզում սոսկ երկու խաղորդների պատճառով, որոնք կարող Էին վնաս հասցնել երկրին: «Չինաստանը միջուկային զենք ուներ, բայց նա ախոյան չԷր, քանի որ փորձում Էր շահել սառը պատերազմը՝ իրեն դրանից մի կողմ պահելով: Մենք այդ ժամանակ զբաղված Էինք ԽՍՀՄ-ի հետ մրցակցությամբ»,- հիշեցրել Է նա: Այսօրվա դրությամբ, Պետդեպարտամնտի բաժն տնօրենի խոսքով՝ 50-ից ավելի երկրներ կարող են Էական վնաս հասցնել Վաշինգտոնին եւ դրանով իսկ անհանգստություն են առաջացնում: Խոսքը վերաբերում Է ոչ միայն միջուկային հարվածին, նշել Է Սքիները: Նրա խոսքով՝ այլ պետություններ կարող են ԱՄՆ-ին վնասել կիբեռպատերազմի, տնտեսական պատերազմի, տեղեկատվական դիմակայության միջոցով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ