1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Համաշխարհային պրեմիերա. Լիոնի օդնավակայանում ավտոմատ կայանող ռոբոտ Է հայտնվել

Համաշխարհային պրեմիերա. Լիոնի օդնավակայանում ավտոմատ կայանող ռոբոտ Է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոն քաղաքի Սենտ Էքզյուպերի օդանավակայանում առաջին անգամ փորձարկել են ռոբոտ, որը կարող Է ավտոմոբիլն ինքնուրույն տանել բաց կայանման եւ այն բերել առաջին իսկ պահանջով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 20minutes նորությունների պորտալը: «Սա համաշխարհային պրեմիերա Է: Աշխարհում այլեւս չկան ռոբոտներ, որոնք կայանումներ են սպասարկում բաց երկնքի տակ»,- հայտարարել Է Stanley Robotics ընկերության համահիմնադիր Կլեման Բուսարը՝ Լիոնում ելույթ ունենալով շնորհանդեսի ժամանակ:

Ծառայությունը նախատեսված Է նրանց համար, ովքեր ավտոմեքենան թողնում են երկար ժամանակով: Ցանկացողները պետք Է հեռախոսով ամրագրեն տեղ, ինչից հետո, ժամանելով օդանավակայան՝ ավտոմոբիլը թողնեն տերմինալի մուտքի մերձակա մեկտեղանոց ավտոտնակում: Ավտոմեքենայի համար վճարումից հետո կգա ռոբոտացված հարթակը, որը, բարձրացնելով փոխադրամիջոցը, այն կտանի փողոցային կայանատեղ եւ կկանգնեցնի մյուս ավտոմեքենաների շարքում:

Հանդերձված լինելով շրջապատող տարածության եռաչափ սքաներներով՝ Սթեն անունով ռոբոտը կարող Է փոխադրել մինչեւ 3 տոննա քաշով ավտոմեքենաներ: Ծառայության արժեքն առայժմ չեն հայտնում, բայց, նախնական տվյալներով՝ դա մոտավորապես 2 եվրոյով ավելի կլինի, քան սեփական ուժերով կայանման համար: Stanley Robotics-ում հայտնել են, որ արդեն համանման ծառայության համար պարտավորագիր են կնքել Մեծ Բրիտանիայի Գաթվիք օդանավակայանի հետ, որտեղ ռոբոտները պետք Է աշխատանքի ձեռնամուխ լինեն այս ամռանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]