Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Չինաստանը հաստատեց օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի երկրորդ նստաշրջանի պատգամավորները մարտի 15-ին քվեարկության միջոցով ընդունել են Օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը: Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ը, այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Չինաստանի իշխանությունները, փաստաթուղթը կվերացնի նախկին մի շարք սահմանափակումներ, ավելի մեծ թափանցիկություն կապահովի օտարերկրյա կապիտալի օգտագործման հարցում եւ կնպաստի արտասահմանյան բիզնեսի համար ներդրումային կլիմայի բարելավմանը: Առաջ Չինաստանում օտարերկրյա ներդրումային գործունեությունը կանոնակարգվում Էր երեք օրենքով, որոնք տարածվում Էին չինական կապիտալի մասնակցությամբ նախագծերի, ներդրումների ոլորտում միջազգային համագործակցության, ինչպես նաեւ այն ընկերությունների գործունեության վրա, որոնք լիովին ստեղծված Էին ոչ ռեզիդենտների միջոցներով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ