1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԱՊԿ-ի երկրների զինվորականները կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ

ՀԱՊԿ-ի երկրների զինվորականները կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի երկրների զինվորականներն ընթացիկ տարում կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի Անվանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա նշել Է, որ խոսքը վերաբերում Է ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի պատրաստության կատարելագործմանը եւ ըստ նշանակության դրանց օգտագործմանը, ինչպես նաեւ կառավարման համակարգերի եւ դրանց համակողմանի ապահովման զարգացմանը:
«Համատեղ պատրաստման պլանին համապատասխան 2019 թվականին պլանավորվում Է անցկացնել տարբեր ուղղվածության ավելի քան 40 միջոցառում, որոնցից հիմնականներն են «Փոխգործակցություն-2019», «Անխախտ եղբայրություն-2019» համատեղ զորավարժությունները, «Որոնում-2019», «Էշելոն-2019» հատուկ զինավարժանքները, ինչպես նաեւ «Որոտ-2019» մարտավարական-հատուկ վարժանքը»,- ասել Է Պոպովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]