Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրել է դատապարտյալներին

Բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրել է դատապարտյալներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից 14.03.2019թ-ին դատապարտյալների շրջանում իրականացվել է մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվել է դեռևս փետրվարի 4-ից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, բացման խոսքով հանդես է եկել  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը՝ ներկայացնելով նաև միջոցառման պատվավոր հյուրերին, որոնց թվում էին բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանը, Լոռու մարզի «ARMWRESTLING» ֆեդերացիայի նախագահ Արամ Զուրաբյանը և նույն ֆեդերացիայի մարզիչ Արտակ Օդաբաշյանը:

Ա. Պետրոսյանն իր խոսքում կարևորել է անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:

Եզրափակիչ դուրս եկած ութ դատապարտյալներից առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ա. Նիկողոսյանը, Ա. Առաքելյանը, Ա. Մուրադյանը: Նրանք բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]