Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Facebook-ի երկու թոփ-մենեջերներ պաշտոնաթող են լինում հավելվածների աշխատանքում լուրջ խափանումից հետո

Facebook-ի երկու թոփ-մենեջերներ պաշտոնաթող են լինում հավելվածների աշխատանքում լուրջ խափանումից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ամերիկյան ընկերության՝ համանուն սոցիալական ցանցի սեփականատիրոջ հանգուցային թոփ-մենեջերներից մեկը՝ Քրիս Քոքսը, թողնում Է իր պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծ մեծ տխրությամբ ձեզ հայտնում եմ, որ ընկերությունում 13 տարի աշխատելուց հետո որոշել եմ հեռանալ նրանից»,- մարտի 14-ին գրել Է Քոքսն իր Facebook-ում: Նա չի պարզաբանել, թե հատկապես ինչու Է թողնում ընկերությունը, ինչպես նաեւ երախտագիտություն Է հայտնել Մարկ Ցուկերբերգին:
Ցուկերբերգը նաեւ մարտի 14-ին հայտարարել Է Քրիս Դենիելի պաշտոնաթողության մասին, որը պատասխանատու Է Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերի համար:
Մարտի 13-ից 14-ը լուրջ խափանում Էր տեղի ունեցել Facebook-ի հավելվածների աշխատանքում: Առանձին օգտատերերի համար Facebook եւ Instagram սոցցանցերը, ինչպես նաեւ WhatsApp-ը անհասանելի են եղել մի քանի ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]